Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Զզվել եմ․ Գեւորգ Պետրոսյանն այլեւս հարցազրույց չի տա (տեսանյութ)

Իշխանության աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում․ իրարից տեղյակ չեն։ Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ հա՛մ իրականում կատարում են հակառուսական քայլեր, հա՛մ պոպուլիստաբար ասում են՝ չենք նսեմացնում ռուսական գործոնը։

«Ես էսօր հավանաբար վերջին անգամ կգամ հարցազրույցի, որովհետև զզվել եմ ամեն ինչից, էլ ասելիք չի մնացել։ Ես կատեգորիկ դեմ եմ, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ընտրություններ լինեն», - ասաց Գևորգ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ իշխանական տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ պետք է պատրաստ լինել վատ զարգացումների, ասես՝ մինչև հիմա բոլոր զարգացումները լավ էին։

«Սրանով իրանք ուրիշ բան են ուզում կաթացնեն մեր ականջին, որ դուք չզարմանաք հանկարծ, ինչպես Նիկոլն է ասում, որ ձեր դուռը թուրքերը ծեծեն Երևանում։ Թուրքն արդեն մեր տանն է։ Նիկոլն ասում է՝ սա համաշխարհային պրոբլեմ է էս անհանգստությունը, այսինքն՝ մեր երկրի անվտանգությունն ուզում են կախման մեջ դնեն Կուբայում մի գազալցակայան պայթելու հետ», - ասաց Գևորգ Պետրոսյանը։

Պետրոսյանը մեջբերեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, թե ինչ կլիներ, եթե Հայաստան ներխուժած թուրքերի վրա մերոնք կրակեին․ «Տեսեք իրանց հիմնավորումը, թե խի են թողել, որ թուրքերն, իրանց համար հահա-հիհի անելով, մտնեն մեր սահմանից ներս»։

Որոշ նոր ձևավորվող ընդդիմադիր ուժեր, նրա խոսքով, նշում են, որ իրենց նպատակը Նիկոլ   Փաշինյանի հեռացումն է, և ժողովրդի մոտ աթոռակռվի տպավորություն է ստեղծվում․ «Նա ո՞վ է, որ նրա հեռացումը մեր նպատակը լինի։ Նրա հեռացումը մեր գլխավոր նպատակի միջոցն է՝ հայ ժողովրդին այս վիճակից դուրս բերելու համար։ Ստեղ պաշտոնի կռիվ չկա, ստեղ Հայաստանը անդունդից հանելու հարցն է»։

Նիկոլ Փաշինյանը խոսում է 2025 թվականին գիտնականների, դասախոսների աշխատավարձի բարձրացման մասին, նշեց Պետրոսյանը, սակայն ո՞ւր կլինի Փաշինյանն այդ ժամանակ․ «2025թ․ դու քրեակատարողական հիմնարկում սև հաց ես մուրալու, ի՞նչ գործ ունես 2025թ․-ի համար խոստումներ ես տալիս։ Եթե բան ունես անելու գիտական աշխարհի համար, հիմա արա։ Գիտամանկավարժական աշխարհը հիմա աղքատության ճիրաններում է»։

Գևորգ Պետրոսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ նշում է՝ նախկինները կաշառք էին բաժանում, բայց նախկինները գոնե իրենց հաշվին էին բաժանում․ «Իհարկե, որևէ պարագայում արդարացում չունի ընտրակաշառքը, բայց նրանք գոնե իրենց հաշվին էին կաշառում, սա պետական բյուջեի հաշվին է կաշառում ընտրազանգվածին»։

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ վերջին շրջանում տարբեր դեղատներում հարցումներ է արել պարզելու՝ որ դեղերն են ավելի շատ վաճառվում։

«Ավելի շատ վաճառվում են սրտի և նյարդային համակարգի կարգավորման դեղերը։  Գլխավոր խելագարն իր վարած քաղաքականության պատճառով ամբողջ ազգին սարքեց սրտային և հոգեկան հիվանդ։ Նա ասում է՝ հույս ունենք, որ ադրբեջանցիներն ինչպես եկել են, այնպես էլ  կվերադառնան։ Ծնո՞ւնդ ա, կնո՞ւնք ա, նշանդրե՞ք ա։ Բայց ես այստեղ ուրիշ վտանգ եմ տեսնում․ նա կոշտ բառամթերք չի օգտագործում, որովհետև հետո իրան Ալիևը կչափալախի»։