Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis
A A
Սպորտ

Ռաֆայել Նադալը 10-րդ անգամ հռչակվեց Հռոմի թենիսի «կայսր» (տեսանյութ)

Եզրափակիչ խաղում իսպանացի թենիսիստի հանդիպեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հետ: Առաջին սեթում 7:5 հաշվով դժվար հաղթանակ տարավ Նադալը, իսկ ահա երկրորդն ավարտվեց սերբ մարզիկի բացահայտ առավելությամբ` 6:1: Վճռորոշ երրորդ սեթում ուժեղ գտնվեց իսպանացի թենիսիստը` 6:3: Հանդիպումը տևեց 3 ժամ:

Այդպիսով, Ռաֆայել Նադալը իր կարիերայի ընթացքում նվաճեց 88-րդ մրցանակը: Այդ ցուցանիշով նա առայժմ հետ է մնում երեք թենիսիստից` ամերիկացի Ջիմի Քոնորսից (109 տիտղոս), շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերից (103) և չեխ Իվան Լենդլից (94):