Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled czzollage
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արտենի գյուղի բնակիչները, ոռոգման ջուրը կտրելու պատճառով, փակել են Գյումրի–Երևան մայրուղին (տեսանյութ)

Արագածոտնի մարզի Արտենի գյուղի բնակիչները այսօր վաղ առավոտից երկկողմանի փակել էին Գյումրի–Երեւան մայրուղին ոռոգման ջրի խնդրի պատճառով։ Այս մասին Ա1+-ին հայտնեց գյուղի բնակիչ Սեւակ Բաղդասարյանը։ Նրա փոխանցմամբ գյուղի 40%-ն է միայն ջրել իր հողատարածքը, 60%–ը չի ջրել։

Բաղդասարյանը հայտնեց՝ գյուղապետի խնդրանքով մայրուղին բացել են, սակայն ակցիան շարունակում են, որովհետև ոռոգման ջուր մատակարարող ընկերությունից ասել են, թե ջրի խնդիրը կլուծվի երեք օրից, մինչդեռ, ըստ գյուղի բնակչի, երեք օրը բավականին երկար ժամանակ է այգիները չջրելու համար։ Գյուղացիները պահանջում են խնդիրը լուծել այսօր կամ վաղը :

«Մեր գարու արտերը, մրգի այգիները չորանում են, չենք կարողանում ջրենք»,-բողոքում է գյուղացին։