Բացել լրահոսը Փակել լրահոսը
60554650465465-550
A A
Հասարակություն

Արցախցի մի խումբ ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանական համալիր

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված եռակողմ համաձայնագրի շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնման առաքելությունը: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները երեկ ապահովել են 80 հոգուց բաղկացած քրիստոնյա ուխտավորների այցը Ամարասի վանական համալիր: Ուխտավորներն Ամարաս են գնացել Ստեփանակերտից ու մտակա քաղաքներից ու գյուղերից:

Ամարասի հոգևոր հովիվ տեր Անդրեասը իր երախտագիտությունն է հայտնել ռուս խաղաղապահներին՝ ուղտավորների անվտանգ այցը վանական համալիր կազմակերպելու համար: