Բացել լրահոսը Փակել լրահոսը
1052481
A A
Պաշտոնական

Հայաստանից ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահին առաջարկել է անցկացնել կոմիտեի արտահերթ նիստ

Մայիսի 16-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նամակ է հղել Տաջիկստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Նասրուլլո Մախմուդզոդային և ներկայացրել Հայաստանի սահմանամերձ շրջաններ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցման մասին փաստեր:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն առաջարկել է անցկացնել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի արտահերթ նիստ: Նամակի պատճենն ուղարկվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս. Վ. Զասին:

 

ԱԽ գրասենյակ