Բացել լրահոսը Փակել լրահոսը
70248_b
A A
Պաշտոնական

Երևան-Գյումրի ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

Մայիսի 16-ին, ժամը 03:18-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ-ին այրվում է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին, մարվել` 04:00-ին: Ավտոմեքենան այրվել է։