Բացել լրահոսը Փակել լրահոսը
1588160723_418_555_3072_2048_1920x0_80_0_0_f62b5c0f7458af987ba5848486ab4ebc
A A
Քաղաքականություն

Ադրբեջանցի երկու զինվոր է զոհվել Իրանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով․ РИА Новости

Ադրբեջանցի երկու զինվոր է զոհվել Իրանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով, գրում է РИА Новости-ն։

Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության մամուլի ծառայության հաղորդմամբ, սահմանը հատողները չեն եթարկվել սահմանապահների հրահանգին, կրակ են բացել սահմանապահների վրա, նետել նրանց բեռները և փորձել փախչել դեպքի վայրից:

Սահմանը խախտողների կողմից բացված կրակի հետևանքով վիրավորվել են ավագ լեյտենանտ Էյվազով Սամիր Էլմար Օղլուն և կրտսեր սերժանտ Ալիմով Ֆարիդ Էլչին Օղլուն: Զինծառայողները անմիջապես տեղափոխվել են բժշկական հաստատություն, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել: