Բացել լրահոսը Փակել լրահոսը
safe_image
A A
Պաշտոնական

Անհանգստությամբ ենք հետևում ՀՀ Սյունիքի մարզում և Սև լճում տիրող իրավիճակին․ Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր

«Անհանգստությամբ ենք հետևում ՀՀ Սյունիքի մարզում և Սև լճում տիրող իրավիճակին, որտեղ Ադրբեջանը մտել է հայկական տարածք։ Անհրաժեշտ է, որպեսզի հարգվի միջազգային իրավունքը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության սպառնալիքներից խուսափելու համար»,-գրում է Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր, արտաքին գործերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Անտոն Գոմես-Ռեինոն։

Այդ մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։