Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կորոնավիրուս Արցախ
A A
Պաշտոնական

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

Մայիսի 14-ին կատարվել է 67 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7241 քաղաքացու հետազոտություն, որից 846-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2730 դեպք:

Կատարվել է 24 693 թեստավորում: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Համաձայն ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանների կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում: