Բացել լրահոսը Փակել լրահոսը
Իրանի ԱԳՆ
A A
Քաղաքականություն

Իրանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում

Իրանի Արտգործնախարարության ներկայցուցիչ Սաիդ Խաթիբզադեն, անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակին, ասել է, որ Իրանը, կարևորելով տարածաշրջանային կայունության ու խաղաղության անհրաժեշտությունը, կողմերին կոչ է անում խուսափել վեճերից ու դրսևորել զսպվածություն: Այս մասի հայտնումե  ԻՌՆԱ գործակալությունը:
 
«Իրանի Իսլամական հանրապետությունն ուշադիր հետևում է հարևան երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակին և հույս ունի, որ վեճը կլուծվի հնարավորինս խաղաղ եղանակով»,-հայտարարել է նա: