Բացել լրահոսը Փակել լրահոսը
մարկ գառնո
A A
Քաղաքականություն

Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի մասին հաղորդագրություններով․Կանադայի արտգործնախարար

Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի մասին հաղորդագրություններով՝  կապված Հայաստանի տարածք ներխուժման հետ: Այս մասին իր թվիթերյան գրառմամբ հայտարարել է Կանադայի արտգործնախարար Մարկ Գառնոն՝ իր մտահոգությունը հայտնելքվ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ։

Նա նշել է ․

«Մենք բոլոր կողմերին հորդորում ենք լիովին պահպանել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, ինչպես նաև շարունակել բանակցությունները մշտական և խաղաղ կարգավորման համար: Բոլոր գործողությունները, որոնք կարող են խարխլել հրադադարի ռեժիմը և հանգեցնել լարվածության սրման, պետք է դադարեցվեն»։