Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բևեռ
A A
Քաղաքականություն

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը որոշում է կայացրել

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի
ՈՐՈՇՈՒՄ
 
Արտահերթ ընտրությունների ժամանակաշրջանում
պայքարի մարտավարության վերաբերյալ
Հավատարիմ մնալով Ազգային-ժողովրդավարական բևեռի նպատակին, այն է՝ հաղթահարել Ռուսաստանից Հայաստանի կիսագաղութային կախյալությունը և ստեղծել ինքնիշխան ու կենսունակ ազգային-ժողովրդավարական պետություն,
համոզված լինելով, որ միայն ժողովրդի ակտիվությամբ և նրա կամքի պարտադրմամբ է հնարավոր Հայաստանում հասնել կառավարման կիսագաղութային համակարգի արմատական փոփոխությունների,
գիտակցելով, որ ներկա պայմաններում արտահերթ ընտրությունների անցկացումը չի կայունացնելու Հայաստանում ներքին քաղաքական վիճակը և որ ընտրությունները չեն լինելու արդար, ազատ ու թափանցիկ, ինչպես նաև չունենալով պատրանք, թե լավ ծրագրի ու աշխատանքի շնորհիվ հնարավոր է հաղթել դրանցում,
 
հաշվի առնելով Հայաստանի շահերի իրացման համար գերնպաստավոր աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանը ԱՄՆ ռազմավարական շահերի օրակարգում ընդգրկելու հստակ ու կայուն միտումը և Կրեմլի ռեժիմի արագընթաց թուլացումը,
նկատի ունենալով Հայաստանում արտահերթ ընտրությունների ընձեռած “Ոչ նախկին, ոչ ներկա, ազգային ապագա” քաղաքական այլընտրանքը ժողովրդի լայն զանգվածների համար հասու դարձնելու քարոզչական հնարավորությունները,
 
ուստի և ժողովրդին մոբիլիզացնելու հնարավորությունները.
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը որոշում է՝
շարունակելով վերկուսակցական ձևաչափով ազգային-ազատագրական պայքարի ռազմավարությունը, որպես մարտավարական քայլ՝ կուսակցական ձևաչափով մասնակցել հայտարարված արտահերթ ընտրություններին և դրանց ընձեռած հնարավորություններն օգտագործել որպես ազգային-ազատագրական պայքարի հզորացման ռեսուրս՝ ժողովրդի համախմբմանը նպաստելու և այդ պայքարը որակապես նոր մակարդակի հասցնելու համար։
 
Որպես իր որդեգրած ռազմավարությանը հավատարիմ մնալու հավաստիք, Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը որդեգրում է այն մոտեցումը, ըստ որի նախընտրական ցուցակում են ընդգրկվելու խորհրդի անդամների միայն մի մասը։
 
Մեր ժողովրդին կոչ ենք անում առաջիկա արտահերթ ընտրություններում աջակցել Ազգային-ժողովրդավարական բևեռին ու ձայն տալ նրան հանուն հենց այդ նպատակի։
 
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ