Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ի՞նչ ակնկալել ՀԱՊԿ-ից. ԱԳ փոխնախարարի պարզաբանումը (տեսանյութ)

ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելու հանգամանքին։

Նշեց՝ մենք մեխանիզմն արդեն գործարկել ենք, այն կսկսի աշխատել երեք օրվա ընթացքում․

«Մեխանիզմը ենթադրում է արտահերթ խորհրդակցություններ, խորհրդատվություններ ՀԱՊԿ անդամ երկրների մեջ, որի ընթացքում ձևավորվում է համապատասխան միջոցառումների ակնկալիքը»։

Փոխնախարարը չմեկնաբանեց՝ ինչ ակնկալիքներ կան ՀԱՊԿ-ից, հորդորեց սպասել խորհրդակցությունների ավարտին։

Հարցին, թե ինչո՞ւ  4-րդ հոդվածով չենք դիմել ՀԱՊԿ-ին, այլ երկրորդ՝ սպառնալիքի վերաբերյալ հոդվածով, փոխնախարարն ասաց․

«Չորրորդ հոդվածը գործարկելու համար անհրաժեշտ է նաև հստակ սահմանել այդ իրավիճակը»,-նշեց փոխնախարարը։

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահի դիտարկմանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հարցը քննարկելու վերաբերյալ, Ապիտոնյանն ասում է՝ իրավիճակի մասին տեղեկացրել են ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլ նաև ԵԱՀԿ գործող քարտուղարին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներին, քննարկումները շարունակվում են։