Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պեսկով
A A
Քաղաքականություն

Փաշինյանը Պուտինից օգնություն չի խնդրել. Դմիտրի Պեսկով

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հինգշաբթի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկել Մոսկվայի կողմից օգնության թեման՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС-ը:

«Ոչ, Փաշինյանն օգնություն չի խնդրել: Իհարկե, հայկական կողմը ծայրահեղ անհանգստություն է արտահայտել սահամանային իրավիճակի հետ կապված: Այդ մտահոգությունը կիսել է նախագահ Պուտինը: Նախագահ Պուտինը հատուկ ընդգծել է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր կետերի իրագործման անհրաժեշտությունը»,- ասել է Պեսկովը: