Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+haroyan
A A
Սպորտ

«Կադիսը» ցանկանում է 3 տարվա պայմանագիր կնքել Վարազդատ Հարոյանի հետ

Իսպանիայի ֆուտբոլի Լա Լիգայում հանդես եկող «Կադիս» ֆուտբոլային ակումբը պատրաստվում է պայմանագիր կնքել ղազախական «Աստանա» թիմի և Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ։ Այդ մասին հայտնում է Canal Amarillo կայքը։

Ակումբի նախագահ Մանուել Վիսկայոն նշել է, որ իրենք առաջիկա օրերին նոր պաշտպան են ձեռք բերելու, որն այնքան էլ հայտնի չէ Իսպանիայում։ Տեղի լրատվամիջոցները սկզբում մտածել են, որ խոսքը գնում է էկվադորի հավաքականի պաշտպան Լուիս Սեգովիայի մասին։ Սակայն ակումբի ղեկավարը շատ արագ հերքել է այդ լուրը։ Ինչպես հետո պարզվել է, իսպանական ակումբը բանակցություններ է վարում Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանին ձեռք բերելու համար։

Ըստ աղբյուրի, «Կադիսի» նախագահը բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ, և  որ հենց վերջինս է նրան խորհուրդ  տվել ձեռք բերել Վարազդատ Հարոյանին։ Նշվում է, որ իսպանական ակումբը պատրաստվում է երեք տարվա պայմանագիր կնքել 28-ամյա պաշտպանի հետ։