Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+medvedeva
A A
Սպորտ

Աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան դուրս է մնացել Ռուսաստանի օլիմպիական թիմից

Գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն, մենասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան չի ընդգրկվել Ռուսաստանի օլիմպիական հավաքականի կազմում:

Ինչպես տեղեկացնում է «Российская газета» թերթը, նման որոշում կայացրել է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն: Դա նշանակում է, որ հայկական արմատներ ունեցող մարզուհին չի մասնակցի 2022թ ձմեռային օլիմպիական խաղերին, որը կկայանա Չինաստանի մայրաքաղաք Պեկինում:

Ի դեպ, Ռուսաստանի գեղասահքի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկվել է հայազգի Արթուր Դանիելյանը, որը ութ այլ մենասահորդների հետ կպատրաստվի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին: