Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միքայել Մելքումյան
A A
Պաշտոնական

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր նախաձեռնում է Ազգային ժողովի արտահերթ նիստ

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ քննարկելու Հայաստանի Հանրապետության Սյունիքի և մյուս մարզերի սահմանամերձ տարածքներում տիրող իրավիճակը: Դա շատ կարևոր է, հապաղել չի կարելի: Մենք կորցնում ենք մեր հայրենիքը: Հիշու՞մ եք, մի քանի ամիս առաջ մենք զգուշացրել էինք, որ ձյան հալոցքի հետ ադրբեջանցիները փորձելու են առաջ գալ, հատկապես նշել էինք Ծղուկ լեռան և մյուս տարածքների մասին: Վերոնշյալ հատվածից մինչև Երևան-Սիսիան-Գորիս միջպետական մայրուղի ընդամենը 11 կմ է: Նորից եմ շեշտում, հապաղել չի կարելի:Անհրաժեշտ են հրատապ լուծումներ: