Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liverpul
A A
Սպորտ

Մոհամեդ Սալահը կրկնել է «Լիվերպուլի» 100 տարվա վաղեմության ռեկորդը

Անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հետաձգված արտագնա խաղում (4:2) խփելով իր հերթական գոլը, կրկնել է լիվերպուլյան ակումբի 100 տարվա վաղեմության ռեկորդը: 

 

Պարզվում է, որ նա դարձել է «Լիվերպուլում» հանդես եկած երկրորդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է մեկ մրցաշրջանում երկու անգամ գրավել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը նրա իսկ դաշտում: Նախկինում նման արդյունք ցույց էր տվել Գարի Չամբերսը, 1920-21թթ առաջնությունում:

 

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա հարձակվողը «Մանչեսթեր Յունայդեթին» գոլ էր խփել նաև Անգլիայի գավաթի խաղարկության 4-րդ փուլում (2:3):