Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդուարդ Շարմազանով1
A A
Քաղաքականություն

Մեր աչքի առաջ մեր հայրենիքը տաշելով տանում են․ Շարմազանով (տեսանյութ)

Ստեղծված իրավիճակն աղետալի է և այդ աղետը բերել է Նիկոլ Փաշինյանը։ Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին։

Շարմազանովը հավելում է՝ մեր աչքի առաջ մեր հայրենիքը տանում են, իսկ դրա մեղավորը գործող իշխանությունն է․

«Մեր աչքի առաջ մեր հայրենիքը տաշելով տանում են, ինչպես կարելի է գոհ լինել մի իշխանությունից, որը բերել է Արցախի 75 տոկոսի կորուստ, որը 5000 մեր եղբայրների նահատակություն է բերել, որը բերել է պարտություն, որը բերել է Շուշիի, Հադրութի, Մատաղիսի հանձնում, որը բերել է Սոթքի մի  մասի հանձնում, Շուռնուխի կեսի հանձնում, երեկ էլ իմացանք՝ թշնամին 3,5 կմ մխրճվել է մեր պետական սահմանից ներս։ Հայաստանում կա՞ որևէ բանական էակ, որևէ բանական մարդ, որը կարող է էս ամենից հետո ասել՝ կառավարությունն ինչ պետք է անի»։

Ընդդիմադիր գործիչն ասում է՝ Նիկոլ Փաշինյանի անձը ավելի շատ մարդ է պաշտպանում, քան ամբողջ Սյունիքը, նրա խոսքով՝ այսպես շարունակվի, թուրքը կհասնի Երևան․

«Ի՞նչի ենք իրան պահում, որ 1000 հոգով ման գա՞, սնայպերներին թող տաներին, Սյունիքում դնեին»։