Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անահիտ Ավանեսյան
A A
Քաղաքականություն

Որևէ բան չի հուշում, որ Ադրբեջանի կողմից մեր ջրային ռեսուրսների թունավորման փորձ է եղել․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սիսիանում բնակիչների թունավորման դեպքին․

«Վերցվել են նմուշներ ջրի բոլոր կետերից, և հիմա իրականացվում են փորձաքննություններ, շուտով դրանք կավարտվեն, և մենք համապարփակ ձևով տեղեկատվություն կտրամադրենք»,- նշեց նա։

Ավանեսյանն ասաց՝ որևէ արտասովոր բան չկա, որևէ բան չի հուշում, որ Ադրբեջանի կողմից մեր ջրային ռեսուրսների թունավորման փորձ է եղել․

«Դա անձրևաջրերի և կոյուղու ջրատարի անսարքության խնդիր էր և արդեն իսկ ուղղվել է»։

Հիշեցնենք՝ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք (դեպքերից 281-ը մինչև 18 տարեկան են, իսկ 15-ը՝ մեծահասակ):

Լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ադրբեջանցիները թունավորել են մեր աղբյուրներից մեկը։