Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Յուվենթուսի» երեք խաղացողներ մեկ խաղում տարբեր ռեկորդներ են սահմանել

Թուրինի «Յուվենթուսի» հարձակվողներ Քրիշտիանու Ռոնալդուն ու Պաուլո Դիբալան Իտալիայի առաջնության 36-րդ տուրի «Սասուոլոյի» հետ խաղում խփել են իրենց 100-րդ հոբելյանական գոլերը թիմի կազմում:

Ինչպես տեղեկացնում է OptaPaolo թվիթերյան էջը, արգենտինացի գրոհայինը դարձել է թուրինյան ակումբի առաջին ոչ եվրոպացի ֆուտբոլիստը, որը հատել է գոլերի այդ սահմանը: Իսկ ահա Քրիշտիանու Ռոնալդուն դարձել է «Յուվենթուսում» ամենաարագ 100 գոլ խփած խաղացողը:

Այդ խաղում աչքի է ընկել նաև թուրինցիների դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը: Նա ետ է մղել 11մ հարվածը և դարձել է Ա սերիայի պատմության մեջ ամենատարեց դարպասապահը, որը կարողացել է նման սեյվ անել: 2006թ աշխարհի չեմպիոնն այս տարվա հունվարի 28-ին դարձել է 43 տարեկան:

Հավելենք, որ «Յուվենթուսը» 72 միավորով առայժմ զբաղեցնում է 5-րդ տեղը և շարունակում է կատաղի պայքար մղել «Ատալանտայի», «Նապոլիի» ու «Միլանի» հետ` չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար: