Բացել լրահոսը Փակել լրահոսը
1052139
A A
Պաշտոնական

Լավրովն ու Բլինքենը պայմանավորվել են հանդիպել

Մայիսի 12-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:

Արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել Կորեական թերակղզու միջուկային խնդրի լուծման շուրջ մոտեցումների, իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի թարմացման, ռազմավարական կայունության ոլորտում առաջադրանքների քննարկման վերաբերյալ:

Նրանք անդրադարձել են նաև Արկտիկայի խորհրդում երկու երկրների փոխգործակցությանը՝ այս կառույցում նախագահությունը Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու լույսի ներքո, որը տեղի կունենա Ռեյկյավիկում Արկտիկայի խորհրդի նախարարների նստաշրջանում մայիսի 20-ին:

Սերգեյ Լավրովն ու Էնթոնի Բլինքենը պայմանավորվել են առանձին հանդիպում անցկացնել այս նստաշրջանի շրջանակում՝ երկկողմ հարաբերությունների կարևորագույն հարցերը և միջազգային օրակարգը քննարկելու համար:

Քննարկվել է նաև առաջիկա ժամանակահատվածի ռուս-ամերիկյան այլ շփումների ժամանակացույցը՝ ներառյալ ռուս-ամերիկյան գագաթնաժողով կազմակերպելու՝ Վաշինգտոնի առաջարկը: