Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԳՆ
A A
Պաշտոնական

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կազանի դպրոցում կրակոցների հետևանքով զոհվածների հարազատներին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին։

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այսօր Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին և բարեկամներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»:
 
Հիշեցնենք, որ Կազանի թիվ 175 դպրոցում կրակոցների հետևանքով զոհվել է 7 աշակերտ և ուսուցուհիներից մեկը, տուժել է 21 մարդ: Տուժածներից 8-ի վիճակը գնահատվում է ծանր: