Բացել լրահոսը Փակել լրահոսը
ֆֆֆ
A A
Քաղաքականություն

Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդն այցելել է Իրանում ՀՀ դեսպանություն

Մայիսի 10-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն է այցելել Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Տ․ Գրիգոր արք․ Չիֆթճեանը, որտեղ տեղի է ունեցել հանդիպում ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա․ Թումանյանի և դեսպանության դիվանագիտական անձնակազմի հետ։ Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդը և ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը մտքեր են փոխանակել Արցախյան երկրորդ պատերազմի օրերին և հետպատերազմական շրջանում ԻԻՀ իշխանությունների կողմից ձեռնարկված կարևոր քայլերի, ինչպես նաև իրանահայության ցուցաբերած մարդասիրական աջակցության մասին։
Զրուցակիցները հատուկ գոհունակությամբ են նշել ԻԻՀ իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ կատարվող մեծ աշխատանքը։
Տ․ Գրիգոր արք․ Չիֆթճեանը տեղեկություններ է ներկայացրել Ատրպատականի հայոց թեմի թեմական մարմինների գործունեության և համայնքում իրականացվող կրթամշակութային միջոցառումների մասին։