Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը օտար մարմին է,որը մտավ Հայաստանի կյանքի մեջ,նա երբեք ընտրություն չի կրել․Հովակիմյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում քաղաքանությամբ չի զբաղվել։ Այս մասին ԱԺ-ում «Ա1⁺»-ի հարցին ի պատասխան ասում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով Ռոբետ Քոչարյանի գլխավորությամբ ձևավորված «Հայաստան» դաշինքին։

Ըստ Հովակիմյանի՝ Քոչարյանը իր պաշտոնավարման տարիներին զբաղվել է բռնությամբ, սպանությամբ, բայց ոչ քաղաքականությամբ․

«Ինքը օտար մարմին է, որը եկավ մտավ Հայաստանի կյանքի մեջ, նա երբեք ընտրություն չի կրել»։

Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե այս իշխանությունը Քոչարյանին բերեց իշխանության, Հովակիմյանն ասում է՝ իրենց մեղադրում են, որ քաղաքական  մեծամասնությունը ընդդիմադիր դաշտը չի վերահսկում, սա, ըստ Հովակիմյանի, անարգանք է ընդդիմության հանդեպ․

«Մենք բոլորս երազում ենք իրավական պետության մասին, բայց, եթե պատկերացնում ենք, որ քաղաքական մեծամասնությունը պետք է տնօրինի՝ ով պետք է ազատության մեջ լինի, ով պետք է կալանքի տակ լինի, դա իրավական պետության հետ կապ չունի։ Այո՛, Քոչարյանը իր արածների համար պետք է պատասխան տա, Մարտի 1-ի գործի 80 հատոր կա, դատախազությունը թող գնա վերաորակի մեղադրանքը»։

Պատգամավորն անդրադարձավ նաև ՀԱԿ-ի այն մեղադրանքին, թե այս իշխանության օրոք Մարտի 1-ի գործը փակվեց և Ռոբերտ Քոչարյանը արդարացվեց, սա իրական ավազակապետական հեղափոխություն էր․

«Ես ցավում եմ առաջին նախագահի հետ տեղի ունեցող ողբերգության համար, ցավում եմ իրենց մինչ օրս հավատացող մարդկանց համար, բայց ոչ մեկի երազանքը Մարտի 1-ի էջը փակված համարելու, չի իրականանալու»։

Ըստ Հովակիմյանի՝՝ միայն Քոչարյանի պաշտպաններն են համարում, որ ՍԴ որոշմամբ Քոչարյանը արդարացվեց, մինչդեռ, հակասահամանադրական է ճանաչվել միայն նրան առաջադրված մեղադրանքը, իսկ քրեական գործը չի վերացել»։