Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

«Լուսնոտ» լուսանի «մլավոցները» վայրի բնության մեջ (տեսանյութ)

Երբևէ լսե՞լ եք, թե լուսանն ինչ ձայներ է արձակում վայրի բնության մեջ․ նրա ձայնը «դայլայլի» չես նմանեցնի, բայց միևնույն է գեղեցիկ է։ Մինչ դուք քնած էիք CWR անտառապահ Վարդան Գեղամյանի թակարդ տեսախցիկն առկայծող աչքերով այս լուսանին է ֆիքսել։ Այս «լուսնոտ» լուսանը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի բնակիչն է և իրեն ապահով է զգում այս տարածքում։

Նրա անդորրն ու անվտանգությունը երաշխավորում են մասնավոր կերպով պահպանվող CWR-ի անտառապահները։ Հայաստանում տարածված է սովորական լուսանի կովկասյան ենթատեսակը (Lynx lynx dinniki)։ Հայաստանում կովկասյան լուսանը տարածված է Արարատի, Լոռու, Տավուշի, Սյունիքի Կոտայքի, և Գեղարքունիկի մարզերի անտառներում։ Շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից:

CWR և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում: