Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանին ընտրողները հեղափոխություն են ձեռնարկում․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը պաշտոնը թողնելուց հետո մշտապես մտածել է վերադառնալու մասին, և նաև Հայաստանում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիներին հենց այդ ուղղությամբ ներքաղաքական զարգացումներ են գեներացվել։ Այս մասին ԱԺ-ում «Ա1⁺»-ի հարցին ի պատասխան ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Քոչարյանի այն հայտարարությանը, թե չէր մտածում, որ երբևէ կվերադառնա քաղաքականություն։

Ըստ Բաբաջանյանի՝ այն ինչ տեղի ուենցավ երեկ, ապացուցում է, որ այս իշխանությունները երկրում իրավական քաղաքականությունը տապալել են․

«Մարդիկ, ովքեր պիտի չոքեչոք ազատություն աղերսեին, հիմա ասենք Ազատության հրապարակից քաղաքական հայատարարություններ են անում, նրանք, ովքեր Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի ուղիղ պատասխանատուներ են, Ազատության հրապարակում էին և սա խոսում է այս իշխանության ապաշնորհ քաղաքականության մասին։ Հանցագործները ընդդիմադրի դիմակ հագած այլևս քաղաքական հայտ են ներկայացնում»։

Անկախ պատգամավորի համոզմամբ՝ գործող իշխանության համար փրկություն է Ռոբերտ Քոչարյանը և Քոչարյանի համար փրկություն է այս իշխանությունը․

«Հենց այսպիսի անատամ իշխանության շնորհիվ Ռոբերտ Քոչարյանը և այս մյուս հանցագործները ուղղակի վայելում են իրենց ունեցվածքը»։

«Ա1⁺»-ի հարցին, թե ինչպես է գնահատում Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության վերադառնալու հավանականությունը, Բաբաջանյանն ասում է՝ չի հավատում, որ Քոչարյանը կկարողանա օրինական ճանապարհով գալ իշխանության․

«Չի բացառվում, որ այսօրվա հրաժարականի ուղղակի գործընթացից հետո սկսվեն որոշ գործողություններ, որոնք ցնցումների սկիզբ կդնեն։ Ռոբերտ Քոչարյանի հույսը իր ունեցած ազդեցությունն է պետական համակարգում և դատական համակարգի վրա, բայց, եթե մենք դժգոհ ենք մեր երկրում տեղի  ունեցած հեղափոխության արդյունքից, Ռոբերտ Քոչարյանին ընտրողները պիտի հասկանան, որ հեղափոխությունը հասունացնողներից ամենագլխավորը  հենց Ռոբերտ Քոչարյանն է և Ռոբերտ Քոչարյանին ընտրելով նոր հեղափոխություն են ձեռնարկում և ծրագրում»։