Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սասուն Միքայելյան
A A
Քաղաքականություն

Սասուն Միքայելյանն իրավապահներին կոչ արեց պարզել և ներկայացնել վերջին պատերազմի մասին իրականությունը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր և Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը իրավապահ մարմիններին կոչ արեց պարզել Արցախյան երկրորդ պատերազմի հետ կապված ողջ իրականությունը և ներկայացնել ժողովրդին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Միքայելյանն ասաց Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում:

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ամեն բան կարող են ասել: Խորհուրդ կտամ մեր իրավապահ մարմիններին, որ իրականությունը պարզեն և ներկայացնեն մեր ժողովրդին: Եթե դա չարվի, մենք չենք կարողանա համախմբվել: Արդարությունը միշտ պետք է հաղթի և ժողովուրդը պետք է արդարացիորեն իմանա, թե ինչ է կատարվել այս պատերազմում»,- ասաց Միքայելյանը: