Բացել լրահոսը Փակել լրահոսը
covid-19-vaccine
A A
Հասարակություն

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների շեմն անցել է 10 հազարը

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` մայիսի 7-ի դրությամբ, կատարվել է 10281 պատվաստում` թե՛ «ԱստրաԶենեկա», թե՛ «Սպուտնիկ-V» պատվաստանյութերով:
 
Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Իսկ «Սպուտնիկ-V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար
 
Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։