Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ես չգիտեմ հաստատված փաստ, որ միջամտություն դատավորների մասնագիտական գործունեությանը եղել է. դատավոր (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանը դատավորների ընդհանուր ժողովից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ անձամբ իր նկատմամբ ճնշումներ չեն եղել և չեն կարող լինել․

«Ես չգիտեմ հաստատված փաստ, որ միջամտություն դատավորների մասնագիտական գործունեությանը եղել է»,-ասում է Պետրոսյանը՝ հավելելով, որ պրոֆեսիոնալ դատավորի վրա որևէ հայտարարություն ազդել չի կարող։

Ինչ վերաբերում է օրենսդրական այն փոփոխությանը, համաձայն որի՝ քաղաքացիները ևս կարող են դիմել ԲԴԽ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով, Պետրոսյանն ասում է՝ տեխնիկապես չի պատկերացնում․

«ԲԴԽ-ում նիստերը դռնբաց են, իսկ այսօր հայտնի հանգամանք է, որ դատավորները ծանրաբեռնված են, այսինքն՝ այսպես, թե այնպես կողմերից մեկը միշտ դժգոհ է մնում, հետևաբար՝ եթե բողոքարկման ինստիտուտը ավելի է լայնացվում, տեխնիկական տեսակետից ինչպես պետք է դա լինի»։