Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Կառլոս Պետրոսյանը վաճառել է ԱԱԾ աշխատակիցների համար Սևանի հանգստյան գոտին և սեփականացրել է» (տեսանյութ)

ԱԱԾ մարմինների պատմության մեջ ամենավարկաբեկված, ամենաչընդունված անձն իրավունք չունի նման գնահատականներ տալու, -ասուլիսի ընթացքում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանեց լրագրողի այն հիշեցմանը, որ ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը դավաճանել է նրանց, ում հնարավոր է և հարցին՝ ինչպե՞ս են պատրաստվում այս տրամաբանությամբ մերժված անձի հետ ճանապարհ անցնել։

Վանեցյանը նշեց, որ Կառլոս Պետրոսյանի հարցազրույցից երևում է, որ այն չի տրվել նրա կողմից, քանի որ բառապաշարը բնորոշ չէր նրան և տեքստերն էլ շատ գրագետ կազմված էին․

«Կառլոս Պետրոսյանը ԱԱԾ հիշողություններում մնացել է որպես մի մարդ, ով շատ վատ բարքեր է բերել համակարգ, ով իր պաշտոնավարման ընթացքում վաճառել է Սևանում ԱԱԾ աշխատակիցների համար նախատեսված հանգստյան գոտին, հյուրանոցը և սեփականացրել է։ Չէի ուզի նման մարդու՝ պատվերով տված հարցազրույցը սարքենք օրակարգային հարց», - ասաց Արթուր Վանեցյանը։