Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Էրեբունիում 18 ամյա երիտասարդի են դանակահարել (տեսանյութ)

Մայիսի 4-ին, ժամը 23-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում ստացվեց, որ 18-ամյա երիտասարդ է տեղափոխվել՝ մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով։ Տուժողն ի վիճակի չէր բացատրություն տալու։ Նրա առողջությանը պատճառվել էր ծանր վնասվածք: Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը նախ պարզեց, որ երիտասարդը դանակահարվել էր Ազատամարտիկների այգում՝ անհիմն ծագած վեճի ժամանակ։ Բացահայտման միջոցառումներին միացան քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները պարզեցին, որ երիտասարդին դանակահարել էր Նոր Արեշում բնակվող մեկ այլ երիտասարդ։ Բացատրական աշխատանքի արդյունքում 18-ամյա կասկածվողը ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին, տվեց խոստովանական ցուցմունք և ներկայացրեց հանցագործության գործիք դանակը։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։