Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga
A A
Սպորտ

Անգլիայում չեն ցանկանում Ստամբուլում խաղալ չեմպիոնների լիգայի եզրափակիչը

Անգլիայում կոչ են արել ՈՒԵՖԱ-ին չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը Ստամբուլից տեղափոխել Լոնդոն: Այդ մասին հայտնում է Daily Mail թերթը: 

Պատճառն այն է, որ եզրափակիչ են մտել անգլիական երկու ակումբներ` «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին»: Հաշվի առնելով այդ հանգամանքը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները պահանջել են խաղը տեղափոխել Անգլիա:

«Հասկանում եմ, որ դա հարված կլինի Ստամբուլի համար, բայց այսպես ավելի անվտանգ է կլինի երկրպագուների համար», - ասել է լեյբորիստ պատգամավոր Քևին Բրենանը:

Բանն այն է, որ ՈՒԵՖԱ-ն 8000 տոմս է հատկացրել անգլիական երկու ակումբներին: Այդքան երկրպագուներ կարող են մեկնել Ստամբուլ միայն Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ թույլտվության դեպքում, քանի որ հակառակ դեպքում այն կխախտի ինքնամեկուսացման օրենքը: Բացի այդ, Թուրքիայում կորոնավիրուսի տարածումը 12 անգամ բարձր է, քան Անգլիայում:

ՈՒԵՖԱ-ն առայժմ չի արձագանքել անգլիացիների առաջարկին, սակայն պետք է նշել, որ այն արդեն մեկ անգամ հետաձգել է Թուրիքայում նախատեսված չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը: Անցած տարի խաղը նույնպես պետք է կայանար Ստամբուլում, սակայն կորոնավիրուսի պատճառով այն տեղափոխվել էր Պորտուգալիա: