Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 6-ը մայիսի․ Նիկոլ Փաշինյանը պահանջում է չեղյալ համարել «Կոշ»-ի որոշումները (տեսանյութ)

2000 թվականի մայիսի 6-ին առաջին անգամ Հայաստանով 5 բեռնարկղ ուղեբեռ տեղափոխվեց Իրան։ Հայաստանը տվյալ դեպքում օգտագործվել էր որպես տարանցիկ ճանապարհ։ Ուղեբեռը Արեւելյան Եվրոպայից նավով հասել էր Փոթի, այնուհետեւ Հայաստանով տեղափոխվեց Իրան։ 2

000-ի այս օրը վարչապետ Արամ Սարգսյանի պաշտոնանկման փաստի վերաբերյալ հրապարակային դժգոհություն հայտնեց հայկոմկուսը։ Կոմունիստները հայտարարեցին նաեւ, որ եթե նախագահ Քոչարյանը ականջալուր չլինի Ռուսաստան-Բելառուս միությանն անդամակցելու կոչերին, ապա իրենք նախագահի հրաժարականը կպահանջեն։ Ազգային Ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա էին անում փողոցային առեւտրով զբաղվող քաղաքացիները՝ պահանջելով իրենց գործունեության օրինական արտոնում։

2000-ի այս օրը գումարվեց երեւանաբնակ թիֆլիսահայերի ակումբի անդրանիկ նիստը։

2001-ի մայիսի 6-ին էներգետիկայի նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստը վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր նախագահում։ Համակարգում առկա էին չարաշահումներ, գերնորմատիվային կորուստներ, իսկ վարչապետը վճռական էր տրամադրված։

2003-ի մայիսի 6-ին Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակված Վահե Գաբրիելյանին ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնում փոխարինեց 46-ամյա Աշոտ Քոչարյանը։ Նա մինչ օրս ՀՀ նախագահների ամենատարեց մամլո խոսնակն է եղել։

2005-ի ճիշտ այս օրը բացվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նոր շենքը։ Երեւանի ավագանու ընտրարշավի շրջանակներում Նորք Մարաշի բնակիչների հետ Հայ ազգային կոնգրեսի հանդիպումը 2009-ի մայիսի 6-ին վերածվեց երթի, որի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ տեղի ունեցավ։ Վարդգես Գասպարին այս անգամ էլ հավատարիմ էր իր ոճին։ «Ազատություն քաղբանտարկյալներին»,- վանկարկում էին 2011-ի մայիսի 6-ին Հանրապետության դատախազության առջեւ հավաքված քաղաքացիները։ Մարտական էր քաղկալանավորների հարազատների տրամադրությունը։ 2011-ի նույն այս օրը «Արթիկ» քրեակատարողականի վարչական շենքում դատական նիստ էր. Նիկոլ Փաշինյանը հայցադիմումով պահանջել էր չեղյալ համարել իր նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի որոշումները։ Դատական նիստի տեսաձայնագրումը հերթական անգամ արգելվեց։

2012-ի մայիսի 6-ին կայացած ընտրություններով ձեւավորվեց այսօր գործող Ազգային ժողովը։ Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքացիական պարտքը կատարում էին միեւնույն ընտրատեղամասում։ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ արդար եւ հանգիստ ընտրություններ են լինելու, Տեր-Պետրոսյանն էլ հայտարարեց, թե քվեարկել է հանուն լավ Հայաստանի։

Տեսանյութը պատրաստվել է թ-ին։