Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԸՕ փոփոխությունների փաթեթը (տեսանյութ)

         ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը Այն հեղինակել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը։2021 թվականի մարտի 4-ին նախագիծը դրվել է շրջանառության ՝ միաժամանակ ուղարկվել ԵԽ Վենետիկի հանձնաժողովին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համատեղ կարծիք ստանալու համար: Այն ստացվել է ապրիլի 22-ին:

 «Օրենսդրական փաթեթի վերաբերյալ ԵԽ Վենետիկի հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինագիծը եղել է մեր քաղաքական թիմի հանձնառությունը՝ մենք նպատակ ունեինք այն քննարկելու եւ ընդունելու մինչեւ Ազգային ժողովի արձակումը»,- ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպելու է առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝  24 ժամվա ընթացքում, իսկ գրավոր առաջարկները, ինչպես նաեւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվել է ութական ժամ:

Նշենք, որ  օրենսդրական փոփոխությունները չեն անդրադառնալու հունիսի 20-ին նախատեսվող ԱԺ արտահերթ ընտրությունների վրա: