Այսօր խորհրդարանում արտահերթ նիստ կգումարվի
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր խորհրդարանում` 18․30-ին արտահերթ նիստ կգումարվի։ Քննարկվելու է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։
Քիչ անց նախատեսվում է ԱԺ խորհրդի նիստը, որի օրակարգում այդ է։
«Հիմք ընդունելով 2021 թվականի մայիսի 6-ին` ժամը 18:30-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «2021 թվականի մայիսի 6-ին, ժամը 18:30-ին նախաձեռնողների սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու եւ օրենքի նախագծերի փաթեթը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասերով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
Համաձայնություն տալ 2021 թվականի մայիսի 6-ին` ժամը 18:30-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն»,- նշվում է որոշման նախագծում։