Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանը նախանձում է Նիկոլ Փաշինյանին, ուզում է ոչնչացնել. Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյանն այն ժամանակ էլ  իրենից բացի ոչ մեկի չէր նկատում։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսպես է արձագանքում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ այս իշխանության հասցեին հնչեցրած քննադատություններին և երկու նախագահների հետ միավորվելու առաջարկին։

Ըստ Աղազարյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ուզում է ոչնչացնել այն երիտասարդներին, ովքեր 2008 թվականին իր հետ էին և այսօր կարողացան Հայաստանում իրավիճակ փոխել․

«Լևոն Տեր-Պետրոսյանը նախանձում է այդ երիտասարդներին, ուզում է բախում առաջացնել, որպեսզի ինքը էլի մնա ամենա-ամենան։ Նա կարող է և չձգտել պաշտոնի, բայց չի կարող հանդուրժել, որ Նիկոլ Փաշինյանը և իր երիտասարդ թիմը այս իրավիճակից դուրս գան պատվով և հունիսի 20-ին ունենան այնպիսի արդյունք, որը սարսափելի կլինի Տեր-Պետրոսյանի համար։ Ինքը բոլորին է նախաձել այն ժամանակ էլ»,-պնդում է Աղազարյանը։

Ըստ Աղազարյանի՝ Լևոն Տեր Պետրոսյանը կարողանում է պահի հետ կապված գնահատականներ տալ, որը գրավում է մարդկանց․

«90-ականներին, երբ ես պատգամավոր էի Գերագույն խորհրդում, անպայման վերջում ինքն էր ելույթ ունենում, հետո դնում էին քվերակության, ես մի 7-8 ամիս հետո հասկացա, որ ինքը հիպնոսի հատկություններ ունի, ես տակտիկա էի որդեգրել, հենց ինքը ելույթ էր ունենում, որ պետք է դնեին քվեարկության, ընդմիջում էի խնդրում, որ ցրվեն պատգամավորները»։

«Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք չի կարծում, որ իրենց վատ կառավարմամբ են առաջին նախագահին ստիպել նման հայտարարություն անել, Աղազարյանն ասում է՝ ընդունում են, որ բացթողումներ ունեն, բայց որոշողը ժողովուրդն է, և դրա համար հանձնվում են ժողովրդի դատին․

«Պետք է հաշվի առնենք՝ որտեղից ենք եկել, ուր ենք գնում։ ՀՀ-ում բոլոր աղետների, բոլոր բացասական դրսևորումների կնքահայրը, գործողը արարողը Լևոն Տեր-Պետրոսյանն է եղել և կա»։