Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռուսաստանը անում է հնարավորը և անհնարինը, որ գերիների հարցը շուտափույթ հանգուցալուծվի. Արման Աբովյան (տեսանյութ)

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը ԱԺ-ում «Ա1+»-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ գնում են ընտրությունների առանց դաշինքի, ցուցակի հարց դեռ չեն քննարկել

«Մենք մեծագույն հույս ունենք, որ հունիսի 20-ի ընտրությունները կկայանան, նախապատրաստական աշխատանքներ ենք կատարում, մարզային այցեր ենք անում, ծանոթանում մարդկանց խնդիրներին»,-նշեց Աբովյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցին։

«Հայաստանը և Ռուսաստանը դատապարտված են լինել միասին լավ իմաստով, ՌԴ-ն միակ երկիրն է, որը գործանականում ապացուցեց իր սկզբունքային դիրքորոշումը առ այն, որ Հայաստանի և Արցախի անվտանգությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության հենակետերից է։ Լավրովի այցը շատ կարևոր է, Լավրովը գնում է նաև Բաքու, որովհետև Ռուսաստանը թիվ մեկ մոդերատորն է տարածաշրջանում և ոչ մի զարմանալու բան չկա»։

Աբովյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին երեք հայ ռազմագերիներին վերադարձնելու համար և պնդեց, որ սա ՌԴ-ի աննախադեպ ջանքների արդյունք էր։

«Ա1+»-ի դիտարկմանը, թե արդյո՞ք Ռուսաստանը չէր կարող ավելին անել մնացած հայ ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ, Աբովյանն ասում է՝ այդ կարծիքները հիմնականում գեներացվում են այն ուժերի կողմից, ովքեր ցանկանում  են հակառուսական տրամադրություններ ստեղծել

«Մինչ օրս բոլոր գործընթացները տեղի են ունենում ՌԴ-ի անմիջական մասնակցությամբ, գերիներին Հայաստան վերադարձնում են ոչ թե ամերիկյան ինքնաթիռներով, այլ ռուսական, կամ ոչ թե եվրոպացիները կամ ամերիկացիները, այլ մեր ռուս գործընկերները»։

Պատգամավորը համոզված է՝ Ռուսաստանը անում է հնարավորը և անհնարինը, որ գերիների հարցը շուտափույթ հանգուցալուծվի։