Բացել լրահոսը Փակել լրահոսը
blinken-prizval-baku-i-erevan-zavershit-proczess-obmena-plennyh-1-1024x576-1
A A
Քաղաքականություն

Բլինկենը Բաքվին և Երևանին կոչ է անում ավարտել գերիների փոխանակման գործընթացը

Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ ռազմագերիների ազատումը և կողմերին կոչ է անում ավարտել բոլոր կալանավորվածների փոխանակումը: Այս մասին ասվում է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ չորեքշաբթի օրը Twitter-ում տեղադրած գրառման մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։:

«Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ կալանավորների ազատ արձակումը: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում ամբողջությամբ և անհապաղ ավարտել բոլոր գերիների, կալանավորվածների, ռազմագերիների և մահացածների մարմինների փոխանակումը, ինչպես նաև կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, ապահովել ձերբակալվածների նկատմամբ մարդկային վերաբերմունքը»,- ասվում է տեքստում:

Ինչպես երեքշաբթի օրը տեղեկացրել են Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի մամուլի ծառայությունից, երեք հայ ռազմագերիներ Ադրբեջանից Հայաստան են վերադարձել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով: