Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan kanajk
A A
Սպորտ

Հաստատվել է ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականի ԱԱ-2023-ի խաղացանկը

Շուրջ տասը տարվա դադարից հետո Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը կանցկացնի պաշտոնական առաջին հանդիպումը աշխարհի առաջնության որակավորման փուլում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր թիմը այս տարվա սեպտեմբերի 16-ին կհյուրընկալվ Նորվեգիայի ընտրանուն։

Հաստատվել է կանանց Աշխարհի 2023 թվականի առաջնության որակավորման F խմբի հանդիպումների խաղացանկը։ Ահա այն.

16.09.2021 – Նորվեգիա - Հայաստան

21.09.2021 – Հայաստան - Լեհաստան

21.10.2021 – Ալբանիա - Հայաստան

26.10.2021 – Հայաստան - Կոսովո

25.11.2021 – Բելգիա - Հայաստան

30.11.2021 – Հայաստան - Նորվեգիա

07.04.2022 – Լեհաստան - Հայաստան

12.04.2022 – Հայաստան - Ալբանիա

01.09.2022 – Կոսովո - Հայաստան

06.04.2022 – Հայաստան - Բելգիա