Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Մանչեսթեր Սիթին» սահմանեց 2 ռեկորդ և առաջին անգամ մտավ չեմպիոնների լիգա եզրափակիչ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում առաջինը եզրափակիչ մտավ «Մանչեսթեր Սիթին»:

Անգլիական ակումբը կիսաեզրափակիչ պատասխան խաղում իր հարկի տակ 2:0 հաշվով վստահ հաղթեց Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ին: Երկու գոլերն էլ խփեց ալժիրցի ֆուտբոլիստ Ռիյադ Մարեզը: Երկու խաղերի արդյունքով մանչեսթրցիները հաղթեցին 4:1 ընդհանուր հաշվով:

Այդպիսով, «Մանչեսթեր Սիթին» դարձավ անգլիական 9-րդ թիմը, որը մտավ չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Խոսեպ Գվարդիոլայի թիմը սահմանեց միանգամից երկու ռեկորդ: «Քաղաքացիները» ընթացիկ մրցաշրջանում լիգայում տոնել են 11 հաղթանակ, այդ թվում 7-ը` անընդմեջ: Դրանք մրցաշարի նոր ռեկորդներ են:

Եզրափակիչում անգլիական ակումբը կհանդիպի «Չելսի» - «Ռեալ» զույգի հաղթողի հետ: Դրանց պատասխան խաղը կկայանա այսօր: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը նախատեսված է անցկացնել Ստամբուլում, մայիսի 29-ին: