Բացել լրահոսը Փակել լրահոսը
1051220
A A
Պաշտոնական

ՀԱԵ Արցախի թեմը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի մշակութակործան գործողությունը

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը խստորեն դատապարտել է Արդբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթների քանդումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀԱԵ Արցախի թեմի տարածած հայտարարության մեջ.

«Նկատելի է, որ Ադրբեջանը ամեն ջանք գործադրում է, որպեսզի իսպառ վերացվի հայ հոգևոր-մշակույթային ժառանգությունն Արցախի տարածքից, երբեմն վերանորոգման շղարշի ներքո անհաջող փորձեր գործադրելով Արցախից վերացնել հայ քրիստոնեական ժառանգության հետքերը: Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը դատապարտելու Ադրբեջանի սույն մշակութակործան գործունեությունը և քայլեր ձեռնարկելու այս ավերիչ գործընթացը կասեցնելու համար»,-նշում են թեմում: