Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ (տեսանյութ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը ներկայացրել է այս փոփոխությունները։

 Ըստ դրանցից մեկի՝  եթե աշխատողը մեկ օր անհարգելի բացակայում է աշխատանքից, ապա գործատուն կարող է գրավոր բացատրություն պահանջել դրա համար: Եթե պարզաբանումն իր համար ընդունելի չլինի, ապա նա կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը: Նախագծով առաջրկվում է, որ այդ մեկ օրը դառնա երեք օր: Այսինքն՝ եթե աշխատողը 3 օր անընդմեջ չի ներկայացել աշխատանքի անհարգելի պատճառով, ապա նոր լուծել աշխատանքային պայամանագիրը: Տարվա ընթացքում այդ թիվը սահմանվում է 10: