Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանը երբեմն ներկայացնում է մեր պատգամավորների խոսքերը որպես մեր պահանջներին հակափաստարկ․Սիմոնյան (տեսանյութ)

Մինչև այսօր իշխող խմբակցության պատգամավորներ, գործադիր իշխանության ներկայացուցիչներ առիթը բաց չեն թողել ընդգծելու հնարավոր բարեկամությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ, անգամ խոսքերի մեջ ասել էին հայ-ադրբեջանական բարեկամության մասին։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով՝ իշխող խմբակցության պատգամավորների հայամետ քաղաքանության վերադառնալու վերաբերյալ իր դիտարկումից հետո բարձրացված աղմուկին։

Ըստ Սիմոնյանի՝ վեր պետք է բարձրացնել Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, թուրք-ադրբեջանական տանդեմի ցեղասպան քաղաքականության շարունականությունը, որը արտահայտվում էր էթնիկ զտումներով, գերիների խոշտանգումներով և սպանություններով, սրանք մարդկության դեմ ուղղված պատերազմական հանցագործություններ են․

«Այսպիսի գործողութուններ իրականացնող պետության հետ որևէ բարեկամական կապեր հաստատել հնարավոր չէր լինի և իմ խոսքն ուղղված էր նրան, որ փաստորեն, իշխող խմբակցության որոշ պատգամավորներ ընդգծված ձևով արտահայտեցին իրենց կարծիքը, որ Ադրբեջանը անցել է կարմիր գծերը»։

Հրաչյա Հաոբյանի այն արտահայտությանը, թե նախընտրական պոպուլիստական մտքեր են հնչեցվում ամբիոնից, Սիմոնյանն արձագանքում է․

«Իրենք են ամբողջ օրը պոպուլիզմով զբաղված, դուք վստա՞հ եք, որ ես մասնակցելու եմ ընտրություններին, որ  նախընտրական քարոզչություն եմ անում, ես պահում եմ պետական քաղաքականությունը՝ անկախ նրանից, թե ով կլինի իշխանության»։

Սիմոնյանը նշում է՝ ՄԻԵԴ-ում և տարբեր ատյաններում ադրբեջանական կողմը երբեմն ներկայացնում է մեր պատգամավորների խոսքերը որպես մեր ներկայացրած պահանջներին հակափաստարկ։

Ըստ Սիմոնյանի, իշխող ուժի պատգամավորները հավանաբար լարված են նախընտրական  իրավիճակից և ուզում են անպայման առիթ փնտրել իրենց հուզականությունն արտահայտելու համար, որպեսզի դրանով ձայներ քաղեն հանրությունից։