Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Թող  գնան երրորդ ճանապարհ գտնեն, և նախընտրական պոպուլիստական հայտարարությունները ամբիոնից չհնչեցնեն․ Հակոբյանը՝ Սիմոնյանին (տեսանյութ)

Թող  գնան երրորդ ճանապարհ գտնեն, և նախընտրական պոպուլիստական հայտարարությունները ամբիոնից չհնչեցնեն․ Հակոբյանը՝ Սիմոնյանին

ՀՀ ԱԺ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը Ազգային ժողովի ամբիոնից  հայտարարել էր, որ ուրախ է, որ «Իմ քայլի» գործընկերները վերադարձել են հայամետ քաղաքականության։ Սա վրդովեցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, նրանցից մի քանիսը Սիմոնյանի ելույթի ժամանակ բոյկոտեցին նիստը, մյուսները ելույթներով անդրադարձան։

 «Պարոն Տարոն Սիմոնյան եւ որոշ իր գործընկերներ, դուք ձեզ ընդհանրապես հաշիվ տալի՞ս եք, թե որտեղ և ինչ եք խոսում: Ինչքա՞ն կարելի է գալ, կանգնել այս ամբիոնում, անել անպատասխանատու հայտարարություններ, խոսել հայանպաստությունից, բայց լինել ամենա անհայանպաստ հայտարարություն անողները»: ԱԺ ամբիոնից Սիմոնյանին պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Հակոբյանն ընդգծեց՝ ԱԺ մեծամասնության պատգամավորները խոսում են օրինակ՝ Ղազանչեցոց եկեղեցու մասին, իսկ ընդդիմադիր պատգամավորը ասում է՝ ուրախ է, որ իշխող մեծամասնությունը վերադարձել է հայանպաստ թեմաների․

«Ընդհանրապես հաշիվ տալի՞ս եք ձեզ, թե որտեղ եք խոսում եւ ինչ եք խոսում: Ի տարբերություն ձեզ, իշխող մեծամասնությունն ունի պատասխանատվություն ՀՀ-ի նկատմամբ, մեր գերեվարվածների նկատմամբ եւ գիտի որտեղ եւ ինչ հայտարարություն անի, այլ  ոչ թե գա էստեղ եւ խոսի իշխող մեծամասնության հայանպաստությունից: Հավաքեք ձեզ, իմացեք որտեղ եք խոսում, ինչ հայտարարություններ եք անում»,-հայտարարեց Հակոբյանը։

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում  Հակոբյանը հայտարարեց․

«Թող երրորդ ճանապարհ գտնողները գնան, երրորդ ճանապարհը գտնեն, և նախընտրական պոպուլիստական հայտարարությունները չգան և ամբիոնից չհնչեցնեն»։