A
A
ԱՀ նախագահն ընդունել է «Իքս Գրուպ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Խաչիկ Խաչատրյանին
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 3-ին ընդունել է «Իքս Գրուպ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Խաչիկ Խաչատրյանին և ընկերության կազմում գործող «Արաքս» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Մուշեղ Հակոբյանին:
Նախագահը շնորհակալություն է հայտնել ընկերությանն Արցախում իրականացվող բարեգործական նախաձեռնությունների համար:
Քննարկվել են Արցախի տնտեսության ներկա վիճակն ու առկա ներդրումային հնարավորությունները: