Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika
A A
Սպորտ

Հայաստանի մարմնամարզուհիները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Երևանում անցկացվել է Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության բաց առաջնությունը, որին մասնակցել են Երևանի, Գյումրիի, Կապանի և Ռուսաստանի մոտ 110 պատվիրակներ:

Սպորտի վարպետի ծրագրով ելույթ ունեցողներից չեմպիոն է հռչակվել Էդիտա Հովհաննիսյանը: Բազմամարտում, իրենց տարիքային խմբերում առաջինն են  ճանաչվել Մերի Մկրտչյանը և Արիանա Ավագիմյանը: Թիմային պայքարում լավագույն է ճանաչվել «Շահինյան-1» թիմը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանն ասել է, որ առաջնության ընթացքում աչքի ընկած մարզուհիները կնախապատրաստվեն Բուլղարիայի Վառնա քաղաքում հունիսի 9-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը: Հայաստանն այդ մրցումներում կներկայանա երեք պատվիրակով։