Բացել լրահոսը Փակել լրահոսը
181411905_1842612449234620_3555815670737576855_n (1)
A A
Պաշտոնական

Ինքս ևս պատրաստվում եմ պատվաստվել․ Արմեն Մուրադյանի գրառումը

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հետաքրքիր վիճակագրություն ներկայացնեմ։

Այսօր պարզեցինք, որ ԵՊԲՀ օտարերկրացի ուսանողների շրջանում արդեն բավականին պատվաստված ուսանողներ ունենք ու դեռ կան էլի մեծ թվով ուսանողներ, ովքեր ցուցակագրված են ու սպասում են իրենց հերթին։ Փաստորեն, այն օրից, երբ Հայաստանում օտարերկրացիներին պատվաստվելու իրավունք է տրվել, մեր օտարերկրացի ուսանողները շտապել են իրացնել իրենց այդ առողջ ու կյանքեր փրկող իրավունքն ու հնարավորությունը։
Հավելեմ նաև, որ բոլոր պատվաստված ուսանողների ինքնազգացողությունը բավարար է․․․
Կրկին ևս մեկ անգամ խնդրում եմ ու հորդորում, ՊԱՏՎԱՍՏՎԵՔ, այս պահին իմունիզացիայի 2 տարբերակ ունենք և պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը:
Իմացեք, պատվաստվելու այլընտրանքը հիվանդանալն է։
 
Բժշկական համալսարանի գիտնականների և իմ անունից վստահեցնում են՝ կորոնավիրուսի հաղթահարման միակ ու անվտանգ մեթոդը պատվաստումն է։ Որպես օրինակ, դիտարկեք Իսրայելի օրինակը, որտեղ արդեն պատվաստել է բնակչության շուրջ 54 տոկոսից ավելին, այդ թվում՝ 70 և բարձր տարիքային խմբի բնակչության 84 տոկոսից ավելին։ Արդյունքում տարեսկզբից COVID-19 նոր դեպքերի թիվն Իսրայելում նվազել է շուրջ 70 տոկոսով։
 
Հ․Գ․ Նշեմ, որ ես նոր կորոնավիրուս հիվանդությամբ հիվանդացել եմ, սակայն ինքս ևս պատրաստվում եմ պատվաստվել»։