Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մի՛ փորձեք թուլացնել բանակը, մի՛ փորձեք նսեմացնել ՀՀ զինված ուժերը․ Վլադիմիր Վարդանյանը՝ լրատվամիջոցներին (տեսանյութ)

Չի կարելի ազգային անվտանգության հարցերը դարձնել միջանձնային հարաբերությունները պարզելու խնդիր, հերիք եղավ։ ԱԺ-ում դիմելով լրագրողներին՝ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

«Երկրի անվտանգությունը պետք է գործով ապահովել, ոչ թե մանիպուլյատիվ դատողություններով։ Ցանկացած արտահայտություն, որը թուլացնում է երկրի պաշտպանունակությունը, անընդունելի է»,-հայտարարեց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ապրում ենք մի պայմաններում, որ չունենք լավագույն հարևանները, ուստի չափազանց կարևոր է ներքին կոնսոլիդացիան անվտանգային հարցերում․

«Ելնելով այն իրավիճակից, որ հարևան երկրի դիկտատորները անում են ամեն ինչ, որպեսզի ապակայունացվի իշխանությունը ՀՀ-ում, որպեսզի ավելի մեծ դիվիդենտներ ստանանան, ինձ համար մեր երկրի ներսում կոնսոլիդացիայի բացակայությունը անընդունելի է»։

Ըստ Վարդանյանի՝ պատերազմի օրերին կային լրատվամիջոցներ, որոնք երկիրը տանում էին պարտության․

«Մի՛ փորձեք թուլացնել բանակը, մի՛ փորձեք նսեմացնել ՀՀ զինված ուժերը»,-դիմելով լրատվամիջոցներին՝ հայտարարեց Վարդանյանը։