Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mourinjo
A A
Սպորտ

Ժոզե Մոուրինյոն ցանկանում է աշխատել Հենրիխ Մխիթարյանի ներկայիս թիմում

Պորտուգալացի հանրահայտ մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը վերջերս հեռացվել է Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից, խոստովանել է, որ պատրաստ է աշխատել իտալական ցանկացած ակումբում, թեև անձամբ շատ կապված է իր նախկին թիմի` Միլանի «Ինտերի» հետ:  

«Ես երբ հեռանում եմ որևէ ակումբից, երբեք վատ չեմ խոսում նրա մասին: Ես նրանցից չեմ, ովքեր սիրում են փորփրել «կեղտոտ ներքնաշորերը»: Ինչ վերաբերում է Միլանի «Ինտերին», որի հետ նվաճել եմ համարյա բոլոր մրցանակները, ապա շատ կապված եմ ակումբի հետ: Սակայն, եթե հանկարծ առաջարկություն ստանամ միլանյան ակումբի գլխավոր մրցակիցներից որևէ մեկից, ապա առանց հապաղելու կընդունեմ այն: Ես պրոֆեսիոնալ եմ և այլ կերպե եմ մոտենում նման հարցերին: Սիրում եմ «Ինտերը», բայց պատրաստ եմ գլխավորել նրա մրցակիցներից մեկին», - հայտարարել է պորտուգալացի մասնագետը:

Ինչպես նշում է աղբյուրը, Ժոզե Մոուրինյոն ցանկանում է գլխավորել իտալական երեք ակումբներից մեկի` «Յուվենթուսի», «Միլանի» կամ Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնը: 

Ի դեպ, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն այժմ հանդես է գալիս հռոմեական ակումբում,  նախկինում աշխատել է պորտուգալացի մասնագետի հետ, և հենց նրա հետ ունեցած լարված հարաբերությունների պատճառով էր լքել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: